-
24.07.2017|
00:46
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում։
-
18.07.2017|
22:23
Անկարան հայտարարում է, թե հաղթահարել է բոլոր խոչընդոտները ռուսական կողմի հետ բանակցություններում՝ С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու շուրջ: Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ բանակցություններն արդեն հասել են եզրափակիչ փուլին: «Ստորագրման օրը չեմ կարող նշել, սակայն մենք մոտ ենք դրան»,- թուրքական լրատվամիջոցներին ասել է Ֆիքրի Իշիքը:
-
18.07.2017|
14:00
Թուրք-գերմանական հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում՝ Թուրքիան արգելափակել է նաև գերմանացի պատգամավորների մուտքը Անկարայից 250 կմ հարավ գտնվող Քոնիայի ռազմակայան, որտեղ տեղակայված մի քանի տասնյակ գերմանացի զինվորները ՆԱՏՕ-ի համատեղ զորախմբում պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
-
18.07.2017|
08:52
Հուլիսի 13-ին նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում էր, Դիլիջանում նա քաղաքական տարին ամփոփեց «Արմենիայի» «Ռ-էվոլյուցիա» հաղորդման համար: Հեռուստաընկերության ընտրությունը վկայում էր՝ հարցազրույցն ուղղված է առաջին հերթին արտաքին, հընթացս միայն ներքին լսարանին:
-
18.07.2017|
01:37
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա»,- «Արմենիայի» «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
18.07.2017|
01:25
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
-
14.07.2017|
10:30
Զորավար Անդրանիկը կանգնում էր զորքի առջև ու գոչում.
-Ողջո՜ւյն քաջաց:
Իսկ շարքերը միահամուռ պատասխանում էին.
-Ողջո՜ւյն քաջին:
-
13.07.2017|
23:44
ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նա այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական և ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին:
-
13.07.2017|
23:41
Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հրապարակել Սամվել Բաբայանի գործով՝ տեղեկացնելով, որ փողերի լվացման և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու վերաբերյալ քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է:
-
13.07.2017|
02:43
Անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակին կատարված նվիրաբերությունը կազմում է 4,300,000 ՀՀ դրամ՝ տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: